211652_close_icon

Ֆիդանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

views-count601 դիտում article-date 20:43 14-05-2025
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 13-ին հանդիպել է «Հյուսիսատլանտյան դաշինքի» (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ունեցած հանդիպման մասին տեղեկությունը տարածվել է նախարարության սոցիալական հաշվից:

Ըստ այդմ՝ կողմերը աշխատանքային ճաշ են ունեցել նախքան մայիսի 14-ից 15-ն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքը:

Պաշտոնական աղբյուրներում նախարարների քննարկումների մասին մանրամասներ չեն հրապարակվում:

Նմանատիպ նյութեր