211652_close_icon

Թույլ չենք տա, որ որևէ թուրքական ընկերություն գործի Հնդկաստանում. հնդիկ գործիչ

views-count760 դիտում article-date 23:11 14-05-2025
Հնդկաստանն արգելափակել է թուրքական «TRT World» միջազգային լրատվական հեռուստաալիքի X սոցհարթակի էջը։ Դրա վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հնդկաստանի «Շիվ Սենա» կուսակցության ներկայացուցիչ Մուրջի Պատելը։ Նա մասնավորապես նշել է. «Մենք թույլ չենք տա որևէ թուրքական ընկերության գործունեություն ծավալել Հնդկաստանում»։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Հնդկաստանի դատարանների կողմից կայացված որոշման համաձայն՝ արգելվել է մուտքը «TRT Word»-ի X սոցիալական մեդիա հարթակ։ 

Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում  է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։ Պատելը պնդել է, որ Թուրքիան դիրքավորվել է Հնդկաստանի դեմ՝ Պակիստանին անօդաչու թռչող սարքեր տրամադրելով։

Նա նաև հավելել է, որ քայլեր կձեռարկի Մումբայի օդանվակայաներում թուրքական «Չելեբի գրունտ» ընկերության հետ պայմանագիրը չեղարկելու համար։ Նշենք, որ թուրքական այդ ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները՝ ինքնաթիռների բեռնում-բեռնաթափում, ներքին և արտաքին մաքրում։

Նմանատիպ նյութեր