211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում․ «Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են «BMW»-ն և «Opel Zafira»-ն, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3031 դիտում article-date 18:19 12-05-2025
Մայիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում, «Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Ջ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 67-ամյա Էդվարդ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel Zafira»-ն կողաշրջվել է, իսկ վարորդին շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Կարապետյանը և Ժորա Հովհաննիսյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր