211652_close_icon

ՔԲԿ-ն վայր է դնում զենքերը և ինքնալուծարվում

views-count3478 դիտում article-date 18:57 12-05-2025
«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները։

Ըստ այդմ, հայտարարվել է, որ «ՔԲԿ»-ն զենքերը վայր է դնում և ինքնալուծարվում:

Նշվել է, որ կոնգրեսը որոշել է, որ «ՔԲԿ»-ի պայքարը մասնատել է քուրդ ժողովրդի ժխտման և ոչնչացման քաղաքականությունը, Քրդական հարցը բերել է ժողովրդավար քաղաքական ճանապարհով լուծելու հանգրվանի և այդպիսով, «ՔԲԿ»-ն ամբողջացրել է իր պատմական առաքելությունը։

Կոնգրեսը դադարեցրել է նաև «ՔԲԿ»-ի անվան տակ տարվող աշխատանքները՝ որոշելով լուծարել կառույցը և դադարեցնել զինված պայքարը։

Նմանատիպ նյութեր