211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. Արտգործնախարարության հարևանությամբ ծառն արմատից կոտրվել ու տապալվել է. օպերատիվ են գործել միայն Երևանի գնդի պարեկները, իսկ քաղաքապետարանից ու թաղապետարանից «ձեն-ձուն» չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count4135 դիտում article-date 19:32 11-05-2025
Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Խորենացի - Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում ծառն արմատից պոկվել ու տապալվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ծառի տապալման հետևանքով էլ վնասվել է խաչմերուկում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Սուրեն Բալդրյանը ու պարեկ Ազատ Խանգալդյանը։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի մասին տեղեկացվել են Երևանի քաղաքապետարան և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, սակայն 2 ժամ է՝ նշված կառույցներից ոչ մի արձագանք չկա։ Մարդիկ չգիտեն էլ, թե երբ կժամանեն նշված կառույցներից։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր