211652_close_icon

Բաքվում թուրք-իսրայելական բանակցություններ կկայանան

views-count580 դիտում article-date 22:18 08-05-2025
Իսրայելական «Kan 11» հեռուստաընկերությունը հայտնում է, որ Ադրբեջանի միջնորդությամբ մայիսի 8-ին թուրք-իսրայելական բանակցություններ է կայանալու: Հայտնում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ Բաքվում կայանալիք հանդիպման օրակարգում  լինելու է Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները, ինչպես նաև այդ համատեքստում Իսրայել-Թուրքիա ուղիղ բախման վտանգը նվազեցնելուն վերաբերող հարցեր:

Թուրքական մեդիայում նշվում է, որ Բաքվում տեղի ունենալիք հանդիպման արդյունքներով ակնկալվում է երկու երկրների միջև առկա լարվածության թուլացում և «երկու կարևոր տարածաշրջանային ուժերի» միջև բախումը կանխելու մեխանիզմների ստեղծում: 

Նմանատիպ նյութեր