211652_close_icon

Արգելափակվել է Ստամբուլի ընդդիամդիր քաղաքապետ Իմամօղլուի X-ի միկրոբլոգ մուտքը

views-count610 դիտում article-date 20:52 08-05-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ Էքրեմ Իամամօղլուի ձերբակալումից հետո Ստամբուլի գլխավոր դատախազության որոշմամբ արգելափակվել է  նրա X-ի միկրոբլոգ մուտքը։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Նրան  X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։ Նշենք, որ  Իմամօղլուի օգտահաշիվ կարելի է մուտք գործել այլ երկրներից և VPN-ի միջոցով։

Հիշեցնենք, որ Իմամօղլուն  մեղադրվում է կաշառք վերցնելու, շանտաժի, փողերի լվացման, մրցույթների կեղծման և անձնական տվյալների ապօրինի հավաքագրման մեջ։

Նշենք, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը կալանավորվել  էր այս տարվա  մարտի 19-ին,  իսկ  մարտի 23-ին ձերբակալվել ու մինչ օրս գտնվում է Սիլիվրիի բանտում

Նմանատիպ նյութեր