211652_close_icon
views-count41499 դիտում article-date 22:26 06-12-2024

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել Մասիսի շտապօգնության բժիշկներն ու ՊԾ Արարատի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում Զորակ գյուղի Տիգրան Մեծի փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արմեն Բեժանյանի վարած էլեկտրական «Kia» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Էրիկ Հարությունյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Գարուշ Սարգսյանի և 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ազատ Ավագյանն ու Վիրապ Գուլոյանը։

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Mercedes»-ի վարորդն է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր