211652_close_icon

Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 105 ԱԹՍ է խոցվել

views-count1579 դիտում article-date 09:49 06-05-2025
Լույս մայիսի 6-ի գիշերը ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են ուկրաինական ավիացիոն տիպի 105 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ 32 անօդաչու թռչող սարք է խոցվել Բրյանսկի, 22-ը՝ Վորոնեժի և 19-ը՝ Մոսկվայի, 10-ը՝ Պենզայի, 9-ը՝ Կալուգայի, 6-ը՝ Բելգորոդի, 2-ական՝ Լիպեցկի և Սամարայի, 1-ական՝ Վլադիմիրի, Կուրսկի և Ռոստովի մարզերի օդային տարածքներում։ 

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայում ավերածություններ կամ տուժածներ չկան։

Մոսկվայի չորս հիմնական օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, սակայն որոշ ժամանակ անց վերսկսել են թռիչքների ընդունումն ու ճանապարհումը։

Նմանատիպ նյութեր