211652_close_icon
views-count3350 դիտում article-date 16:16 31-03-2018

Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակին միացել է նաև Երևանի ավագանին

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված ծառատունկ-շաբաթօրյակին մասնակցել են նաև Երևանի ավագանու անդամները: Մասնավորապես, «Հաղթանակ» զբոսայգում ծառատունկն իրականացրել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «Ելք» խմբակցությունների անդամները: Աշխատանքներում ներգրավված ավագանու անդամները, կարևորելով նմանատիպ նախաձեռնությունների կազմակերպումը, նշել են, որ իրենք մասնակցում են առաջին հերթին որպես Երևանի բնակիչ, քանի որ յուրաքանչյուր երևանցու համար մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացումը պետք է առաջնային խնդիր լինի: Նրանք նաև խոստացան, որ հնարավորության սահմաններում հետևողական կլինեն տնկած ծառերի խնամքին:

Նմանատիպ նյութեր