Հս․ Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում անցկացվում է «TEKNOFEST» փառատոնը
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում (ՀԿԹՀ) անցկացվում է «TEKNOFEST» ավիացիայի, տիեզերքի և տեխնոլոգիաների փառատոնը։ Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև թռիչքային ցուցադրություններ տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերով։ Կցուցադրվեն «Bayraktar AKINCI, Bayraktar TB2, HÜRKUŞ, ANKA, AKSUNGUR» անօդաչու թռչող սարքերը, «Gendarmerie Steel Wings, ATAK» ուղղաթիռները։
Կազմակերպվել է 6 տեխնոլոգիական մրցույթ՝ 13 ենթաբաժիններով։ Այդ մրցույթներին մասնակցելու հայտ է ներկայացրել 22 երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, ավելի քան 47.000 մասնակից։ Երիտասարդներին առաջարկվում է 3 մլն թուրքական լիրա ֆինանսական աջակցություն և 2.5 մլն լիրա պարգևատրման հնարավորություն՝ իրենց նախագծերն իրականացնելու համար։
Աղբյուր՝ ermenihaber.am