211652_close_icon

Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ մարդուն` ընտրի իրեն ցուցված դեղաձևի բրենդը. Անահիտ Ավանեսյան

views-count2428 դիտում article-date 23:35 30-04-2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին:

«Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և տրամադրենք, այլ փոխհատուցման չափով հնարավորություն տանք մարդուն` ընտրի իրեն ցուցված դեղաձևի բրենդը:

Իհարկե, սկսել ենք պիլոտի ձևաչափով, որ և´ պացիենտները, և´ համակարգը սովորի նոր ձևաչափին և հնարավորություն ունենանք ընթացիկ շտկումներ անել:

Շրջայցին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուները. արդյունքները կամփոփվեն, կբարելավենք տեխնիկական լուծումները և դեռ մի ընթացք էլ դեղորայքի որոշ պաշար կպահենք պոլիկլինիկայում` մինչև մեր քաղաքացիները լրիվ կադապտացվեն նորամուծություններին:

Շնորհակալ եմ բժիշկներին և դեղատան աշխատակիցներին, որ ջանք ու եռանդ չեն խնայում բարեփոխումների ընթացքը ապահովելու»,- գրել է նախարարը:

 

Նմանատիպ նյութեր