211652_close_icon

«Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմի ցուցադրությունն ու Արցախի թեմայով քննարկումը ադրբեջանցի ուսանողների ու Ադրբեջանի դեսպանատան ջանքերով չեղարկվել է

views-count1585 դիտում article-date 12:09 28-04-2025
Հայաստանում և արտերկրում հայտնի ու սիրված լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. 

Ապրիլի 24-ին Բերկլիի համալսարանում Armenian Studies-ի նախաձեռնությամբ պետք է կայանար «Տունս քաղցր ա» (“My Sweet Land”) վավերագրական ֆիլմը ցուցադրությունն ու քննարկումը, որի թեման Արցախն էր լինելու։ Ապրիլի 23-ի երեկոյան էլեկտրոնային մեյլով տեղակացանք, որ ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է։ Armenian Studies-ի դետարտմենտի եւ ուսանողների համար սա անակնկալ էր, անհասկանալի մի իրողություն, որին, ինչպես հասկացա, չէին առանչվել։

Հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնը հայտարարեց, որ ադրբեջանցի ուսանողների բողոքների եւ Ադրբեջանի դեսպանատան ջանքերով է ցուցադրությունը Բերկլիի համալսարանում չեղարկվել։ Ամբիոնը բացատրություն էր պահանջել համալսարանի Human Rights Center-ից։

Նոր մտա մեյլերս ստուգելու տեսնեմ համալսարանի Human Rights Center-ից երկարաշունչ բացատրություն եմ (ենք) ստացել։ Որոշել-խոստացել են՝ սեպտեմբերին ցուցադրել, «երբ ավելի մեծ թվով անձնակազմ կունենան՝ ուսանողների, աշխատակիցների և մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար»։ Ըստ պարզաբանման «․․․հետաձգելը կապված է անվտանգության, այլ ոչ թե գրաքննության հետ»: Պարզվում է նաեւ, որ Human Rights Center-ը ապրիլի 22-ին տարբեր աղբյուրներից ինֆորմացիա եւ ծանուցում է ստացել սպասվող բողոքի ցույցերի մասին, որոնք կարող էին սպառնալ ուսանողների անվտանգությանը։ Մեկ օրում չեն հասցրել անվտանգության աշխատակիցների թիվը կրկնապատկել, եւ որոշել են փակել հարցը։ Տեքստի շարունակությունը՝ «Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում», «Մենք լիովին ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը և սգում ենք 1.5 միլիոն հայերի սպանությունը», «Ցեղասպանության ճանաչումը բարոյական հրամայական է, և մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում մեր դիրքորոշման հետ կապված ցանկացած խառնաշփոթի համար», կարևոր չեն։

Հ․Գ․ Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովը ֆիլմը ներկայացրել է «Օսկար 2024»-ի «Լավագույն միջազգային վավերագրական ֆիլմ» անվանակարգի։ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Հորդանանի ԱԳՆ-ն իր հերթին ճնշումներ է գործադրել Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրա։ Ֆիլմը հետ է կանչվել և Հորդանանը ներկայացված չի լինելու 2025 թվականի Օսկարի մրցանակաբաշխությանը:

Արցախի թեմայով զեկույցները, մագիստրոսական աշխատանքները, ասպիրանտական թեզերն ու գիտական հոդվածների թարգմանությունները դրսերում շարունակվում են։ Սփյուռքի (ամերիկյան հատվածի) սերնդափոխությունն ու Արցախ կորուստը հատվել են մի կետում, հատվել ու օտարվել են Հայաստանից։

Հ․Գ․ Հատուկ ընդգծում՝ Ֆիլմը չեմ դիտել, դրա՝ ինչպիսին լինելու դատողություններից էլ տեղյակ չեմ։

Նմանատիպ նյութեր