211652_close_icon

Իրանում ապրիլի 28-ը հայտարարվել է ազգային սգո օր

views-count2986 դիտում article-date 16:40 27-04-2025
Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ապրիլի 28-ին ամբողջ Իրանում հայտարարվել է ազգային սուգ:

Այս մասին հայտնել է կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին։

Ավելի վաղ Իրանի իշխանությունները և լրատվամիջոցները հայտնել էին 28 մահվան և ավելի քան 1205 վիրավորների մասին։

Հիշեցնենք, որ երեկ նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել, որը լսվել է Քեշմ կղզում՝ Պարսից ծոցի Բանդար Աբբաս նավահանգստից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա։

Պայթյունի հետևանքով կոտրվել են մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող շենքերի պատուհանները։

 

Նմանատիպ նյութեր