211652_close_icon
views-count1702 դիտում article-date 22:54 26-04-2025

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մասնակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։

Արարողությանը մասնակցել են շուրջ 180 երկրների պետական պատվիրակություններ, ինչպես նաև ավելի քան մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Միջոցառման ավարտին նախագահ Խաչատուրյանը ոչ պաշտոնական ձևաչափով շփումներ է ունեցել գործընկերների հետ, որոնց ընթացքում անդրադարձել օրակարգային մի շարք հարցերի։ 

Նմանատիպ նյութեր