211652_close_icon

Էրբիլում ՀՀ հյուպատոսը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին

views-count559 դիտում article-date 13:31 26-04-2025
Ապրիլի 25-ին Թուրքիայի Դիրբեքիր նահանգի հայաբնակ Էրբիլ բնակավայրի հայ առաքելական Սուրբ Խաչ եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել: Այս մասին տեղեկացնում է Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Պատարագից հետո Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսի պարտականությունները կատարող Ռաֆայել Մովսեսյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը և ծաղկեպսակ է զետեղել ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից:

Նմանատիպ նյութեր