211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Պարեկային ծառայության դասակի հրամանատարի տեղակալը Մասիսի տարածքում գտնվող կամրջի վրա փրկել է երիտասարդ աղջկա կյանքը, ով անցել էր վտանգավոր եզրագիծը

views-count6145 դիտում article-date 16:18 25-04-2025
Այսօր՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանը Երևան-Երասխ ավտոճանապահի Մասիսի վարչական տարածքում վթարի վայրում ծառայություն կատարելիս են լինում, երբ 2 քաղաքացի մոտենում են ու հայտնում, որ մի երիտասարդ աղջիկ վթարի վայրից մոտ 300 մետր հեռավորության վրա գտնվող կամրջից փորձում է իրեն ցած նետել: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դասակի հրամանատարի տեղակալը, առանց ժամանակ կորցնելու, վազելով մոտենում է կամրջին և հենց կամրջի վտանգավոր եզրագիծն անցած երիտասարդ աղջկան կարողանում է փրկել՝ բռնելով նրա հագուստից ու դուրս բերել անվտանգ վայր, ինչից հետո վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանը տեղեկությունը փոխանցում է ՀՀ ներքին գործերի նախարարություն ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին, որտեղից  ժամանում է հերթապահ խումբը և այդ աղջկան տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժին: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր