Թուրքիայի ֆինանսների նախարարը կմեկնի ԱՄՆ
Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը մեկնելու է Վաշինգտոն։ Մասնակցություն է ունենալու G20-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային Բանկի (ՀԲ) շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։ Հայտնում է ermenihaber.am-ը:
Բացի այդ Շիմշեքը ելույթ կունենա ուղեղային կենտրոններում, երկկողմ հանդիպումներ կունենա գործընկերների և բանկերի բարձրաստիճան ղեկավարության հետ։
Նա նաև կմասնակցի ԱՄՆ Առևտրի պալատի կողմից կազմակերպված գագաթնաժողովին, որտեղ ՀԲ նախկին նախագահ Դեյվիդ Մալփասի հետ միասին ելույթ կունենա «Ֆինանսական համակարգի ապագան» թեմայով քննարկմանը:
Բախարար Շիմշեքը կմասնակցի նաև ԱՄՆ-ի առաջատար մտավորական կենտրոններից մեկի՝ Ատլանտյան խորհրդի հանդիպմանը, որին ներկա կլինեն գիտնականներ, վերլուծաբաններ, քաղաքականություն մշակողներ և ներդրողներ:
Բացի այդ նախարարը հանդիպումներ կունենա Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական ենթակառուցվածքների և ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Համաշխարհային բանկի բարձրաստիճան ղեկավարության հետ: