211652_close_icon

ՌԴ-ն հարվածել է Դնեպրին. կան զոհեր

views-count703 դիտում article-date 15:32 17-04-2025
Ապրիլի 16-ի երեկոյան ՌԴ-ն հարվածել է Դնեպր քաղաքին, հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, վիրավորվել է 28 մարդ։ Այս մասին, korrespondent.net-ի փոխանցմամբ, հայտնում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

«Ռուսները խլել են երեք մարդու կյանք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Նախնական գնահատականներով՝ տուժել է 28 մարդ, այդ թվում՝ չորս երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ վնասներ են հասցվել տներին, ուսանողական հանրակացարաններին, ուսումնական հաստատությունների և սննդի ձեռնարկությունների շենքերին, ինչպես նաև ավտոմեքենաներին։ Անօդաչու սարքերի հարձակումների պատճառով քաղաքում մի քանի հրդեհ է բռնկվել:

Նմանատիպ նյութեր