31247 դիտում
22:40 01-06-2023
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն ու Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արտակ Հովակիմյանն իսկական տոն պարգևեցին երեխաներին. այգում ասեղ գցելու տեղ չկար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանում և մարզերում տեղի ունեցան տոնական միջոցառումներ։
Արդեն 4 ժամից ավելի է՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրո-Սևակ այգում ասեղ գցելու տեղ չկար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը երեխաներին իսկական տոն պարգևեցին։
Այգին այնքան մարդաշատ էր, որ, ինչպես ժողովուրդն է ասում, ասեղ գցելու տեղ չկար։
Ներկա էին ոչ միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող փոքրիկներն իրենց ծնողների հետ, այլ նաև Երևանի տարբեր վարչական շրջանների, հանրապետության մարզերից այգի եկած հյուրեր՝ իրենց երեխաների հետ։
Երեխաների տոնին իրենց կենդանի կատարմամբ հանդես եկան սիրված երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ներկա էին նաև Երևանի բոլոր վարչական շրջանների ղեկավարները, ովքեր հավանաբար տեսնելով, թե ինչպիսի տոն են Տ․ Ավինյան ու Ա․ Հովակիմյանը պարգևել երեխաներին, բարի նախանձով կասեն՝ «հաջորդ տարի մենք էլ նմանատիպ տոն կպարգևենք մեր շրջանի երեխաներին»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 472+
472+