211652_close_icon
views-count141518 դիտում article-date 21:36 08-02-2020

Արտառոց դեպք Արմավիրի մարզում. զբոսայգիներից մեկում 63-ամյա տղամարդը սեռական «բարեմասնությունները» հրապարակավ ցույց է տվել անցորդներին, այդ թվում՝ դպրոցականներին

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություննեով, երեկ՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Նշված մարզում գտնվող ոստիկանության բաժիններից մեկում ահազանգ է ստացվել, որ քաղաքի Ջիվանու փողոցում մի տղամարդ հասարակության ներկայությամբ սեռական օրգանները բացել, ցույց է տվել անցորդներին և ձեռքով իր մոտ կանչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության տարածքային բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, օպերատիվորեն արձագանքելով քաղաքացիների ահազանգին, նշված զբոսայգու մոտից տարածքային ոստիկանություն են բերման ենթարկել այդ քաղաքի բնակիչ, 63-ամյա Վ. Ք.-ին, ով կատարվածի մասին հետաքննչական բաժանմունքում բացատրություն է տվել ու բաց թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով, «օյինբազը» այդ գործողությունները կատարել է նաև դպրոցի աշակերտուհիների ներկայությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր