211652_close_icon

Սիրիայում որևէ պետության հետ կոնֆլիկտի մտադրություն չունենք. Ֆիդան

views-count781 դիտում article-date 21:51 10-04-2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «CNN Turk»-ին։ Հարցազրույցի ընթացքում Ֆիդանն անդրադարձել է Սիրիայում և Գազայում տիրող իրավիճակին։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ իրենք Սիրիայում որևէ պետության հետ կոնֆլիկտի մեջ մտնելու մտադրություն չունեն ու անընդունելի է համարել այն, որ Իրսայելը փորձում է սադրանքներ հրահրել Սիրիայում։

«Որպես Թուրքիա՝ մենք Սիրիայում հակամարտությունների մտադրություն չունենք ոչ միայն Իսրայելի, այլև տարածաշրջանի որևէ երկրի հետ։ Բայց մենք չենք կարող ականատես լինել, որ Սիրիան ենթարկվի ներքին ցնցումների, գործողության կամ սադրանքի, որը կրկին կսպառնա Թուրքիայի ազգային անվտանգությանը»,-հայտնել է Ֆիդանը:

Անդրադառնալով Գազային՝  Ֆիդանը քննադատել է Գազայում խաղաղ բնակիչների վրա Իսրայելի հարձակումները, և հայտարարել, որ «քաղաքացիների դիտավորյալ սպանությունը և Գազայում ցեղասպանություն իրականացնելն» անընդունելի են։

Թուրքիայի արտգործնախարար հիշեցրել է, որ Թուրքիան խզել է առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ, հետ է կանչել դեսպանին և դա կշարունակվի այնքան մինչև Գազայում հրադադար հաստատվի և հումանիտար օգնություն չսկսվի

Նմանատիպ նյութեր