211652_close_icon

Զինվորի տանը պուրակ-սրճարան է բացվել. այնտեղ աշխատելու են նաև զինհաշմանդամները

views-count2836 դիտում article-date 18:31 08-04-2025
 
«Զինվորի տուն» վերականգնվող կենտրոնում պուրակ-սրճարան է բացվել, որտեղ աշխատելու են նաև զինհաշմանդամություն ունեցող անձինք:

Պուրակը կրում է լուսահոգի Մարիոն Դադիկյանի անունը: Մարիոն և Ժան Դադիկյանները Զինվորի տան բարեկամներն ու նվիրատուներն են:
 
«Սրճարանի աշխատանքից ստացված ողջ շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը: Ամուսինները ողջ կյանքը բարեգործությանն են նվիրել: Այս աբրեգործությամբ էլ նպաստելու են զինվորական հաշմանդամների տարբեր խնդիրների լուծմանը»,- հայտնում են վերականգնողական կենտրոնից:
 
Նորաբաց սրճարանում կաշխատեն նաև Զինվորի տան շահառուներ՝ զինվորական հաշմանդամություն ունեցող անձինք:

Զինվորի տունը ստեղծվել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի հիման վրա: ՀԿ-ն ստեղծվել է 2017 թվականին (2014 թվականից գործել է որպես նախաձեռնություն): Հասարակական կազմակերպությունը Երևանի պետական բժշկական համալսարանի և ՊՆ–ի հետ համատեղ 2018 թվականին ստեղծել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը:

Վերականգնողական կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և լավագույն մասնագետներով։
 

Նմանատիպ նյութեր