211652_close_icon

Վիլեն Գաբրիելյանի լիազորությունները դադարեցվեցին

views-count2206 դիտում article-date 16:02 08-04-2025
ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ Վիլեն Գաբրիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ  վայր է դնում պատգամավորական մանդատը:

Նմանատիպ նյութեր