211652_close_icon

Հայերի ինտեգրումն ադրբեջանական հասարակության մեջ անհնար էր. Դավիթ Բաբայան

views-count1561 դիտում article-date 15:13 07-04-2025
Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝  շինծու գործերով հարուցված քրեական դատավարությունը:

Այսօր դատարանում ցուցմունք է տվել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Ըստ ադրբեջանական մամուլի՝ Բաբայանը հայտարարել է, որ դեմ է եղել հայերի՝ ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրմանը։

«Ինտեգրումն անհնար էր»,- հայտարարել է Բաբայանը՝ պատասխանելով մեղադրանքը պաշտպանող դատախազության ներկայացուցիչների հարցերին։

Բաբայանը նշել է նաև, որ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և Արցախի մյուս ղեկավարները նույնպես դեմ են եղել ինտեգրմանը։

«Նրանցից ոչ ոք նման ինտեգրման հեռանկար չի տեսել»,- ընդգծել է Բաբայանը։

Նմանատիպ նյութեր