211652_close_icon

Ստացվում է, որ բացի նոր Սահմանադրություն ընդունելուց, խաղաղության պայմանագրի նախապայմաններից է նաև Սյունիքով միջանցքի տրամադրումը. Էդմոն Մարուքյան

views-count1114 դիտում article-date 22:49 26-12-2025
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«Սիրելի հայրենակիցներ, Այն նույն գիշերը, երբ Վաշինգտոնում հռչակագիր ստորագրվեց, ես հայտարարեցի, որ եթե այդ փաստաթուղթը ԱՄՆ-ի և ՀՀ-ի հարաբերությունների մասին է, ապա Ադրբեջանի նախագահը չպետք է այն ստորագրեր Մինչդեռ պարզվեց, որ դա Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հռչակագիր է՝ Ադրբեջանին անխոչընդոտ միջանցք հանձնելու մասին, իսկ ԱՄՆ նախագահը հանդես է եկել որպես այդ գործարքի վկա։

Եվ ահա, Ադրբեջանի ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է TRIPP-ի պարտավորությունների ամբողջական կատարում» գալիս է հաստատելու մտահոգությունները, որոնք ես օգոստոս ամսից բարձրաձայնում եմ։ Հայաստանի Հանրապետությունը միջանցք տալու պարտավորություն է ստանձնել և քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, իսկ Ադրբեջանը սպասում է և ժամանակ առ ժամանակ հիշեցնում ՀՀ իշխանություններին միջանցքի պարտավորության մասին։

Ստացվում է, որ բացի նոր Սահմանադրություն ընդունելուց, խաղաղության պայմանագրի նախապայմաններից է նաև Սյունիքով միջանցքի տրամադրումը։ Սա է մեր իրականությունը. Հայաստանի իշխանությունները միջանցք են տալիս Ադրբեջանին այն պարագայում, երբ չկա Լաչինի միջանցքը, չկա Արցախը և Արցախում ապրող հայեր չկան…

Մենք հնարավորություն ունենք մեզ խաբող մարդկանց փոխել նոր մարդկանցով, և դա անելու ենք սպասվող ընտրություններով»:

Նմանատիպ նյութեր