211652_close_icon
views-count3694 դիտում article-date 14:53 06-04-2025

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Ֆարս նահանգի Լամարդ քաղաքում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr գործակալությունը։

Ցնցումները գրանցվել են կիրակի՝ առավոտյան ժամը 10:17-ին:

Երկրաշարժի օջախը գտնվել է 9 կմ խորության վրա։

Հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:
 

Նմանատիպ նյութեր