211652_close_icon

Ապրիլի 11-ին կլինեմ Կալիֆորնիայում․ միասին կխոսենք Հայ հերոսների վերականգնողական կենտրոնի իրականացրած աշխատանքների մասին․ Սարգիս Ստեփանյան

views-count2560 դիտում article-date 22:15 01-04-2025
Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Սիրելի հայրենակիցներ, մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ապրիլի 11-ին կլինեմ Կալիֆորնիայում։ Ինձ համար մեծ պատիվ է այս երեկոն անցկացնել ձեզ հետ՝ ջերմ միջավայրում, որտեղ միասին կխոսենք Հայ հերոսների վերականգնողական կենտրոնի իրականացրած աշխատանքների մասին, ինչպես նաև մեր բարերարների՝ Armenian Wounded Heroes Fund-ի անգնահատելի աջակցության մասին, որի շնորհիվ մեր հերոսները ոչ միայն վերականգնվում են, այլև շարունակում են հաղթահարել նոր բարձունքներ և հասնել նոր նվաճումների։ Այսպիսի հանդիպումները հիշեցնում են մեզ, թե որքան կարևոր է միասին լինելը, աջակցելը և պահել մեր ազգային արժեքները՝ սերունդներին փոխանցելու համար։Երեկոյի ընթացքում կարող եք կատարել ձեր նվիրատվությունը՝ աջակցելով մեր հերոսների վերականգնմանը և նոր հաջողություններին։ Մանրամասների համար կարող եք գրել անձնական նամակ։ Սիրով սպասում եմ ձեր մասնակցությանը»։

Տեսանյութն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր