46219 դիտում
10:54 14-09-2016
Թթված յոգուրտի վաճառք՝ Երևանում. իսկ պատկան մարմիններն «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ի առավոտյան Երևանի Գարեգին Նժդեհի 9 հասցեում գործող «Տիտան» սուպերմարկետից գնելով «Աշտարակ կաթ» ընկերության յոգուրտները՝ մեր գործընկերուհին, տանելով դրանք տուն, հայտնաբերել է, որ թթված են, չնայած որ գտնվել են ժամկետի մեջ:
Հարգելի տնտեսվարողներ, հորդորում ենք, որ լինեք մի քիչ բարեխիղճ և պահեստներից դուրս թափեք ժամկետանց ապրանքները, քանի որ սա առաջին դեպքը չէ: Հիշե՛ք, որ դուք էլ երեխա ունեք և կարող է՝ մի օր էլ այդ «աղբը» ձեր երեխան ուտի:
Իսկ Դուք՝ սննդի հարգելի տեսչություն, պետք է ավելի զգոն աշխատեք, չէ՞ որ խոսքը մարդու առողջությանն է վերաբերում:
Այսքանից հետո էլ դեռ «Տիտան» սուպերմարկետի վաճառողը, փոխանակ ներողություն խնդրի, քթի տակ փնթփնթում է, թե՝ բա 600 դրամը տվեք, թող գնա: Հարգելիս, հաստատ 600 դրամով չեմ հարստանա… մա՛րդ մնացեք:
P.S.
Սուպերմարկետի սեփականատերը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խնամին է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2819 դիտում
22:11 04-02-2014
Խավարի ու ցրտի ուրվականն է շրջում Վանաձորում, իսկ պատկան մարմիններն «ուղտի ականջում» քնած են
15225 դիտում
20:49 25-04-2014
Մահվան ելքով վրաերթ` Երևանում, իսկ պատկան մարմինները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
754 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
625 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
427 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը