211652_close_icon

ՔՊ-ն կողմ կքվեարկի Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններին

views-count604 դիտում article-date 15:18 27-03-2025
ՔՊ-ն կողմ կքվեարկի Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդություններին: Այս մասին լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը

«Խմբակցությունը քննարկեց և որոշում կայացրեց համաձայնություն տալ  գլխավոր դատախազի միջնորդությանը և, ըստ էության, չխոչընդոտել արդարադատության իրականացմանը»,- ասաց նա:

Նշենք, որ դատախազի ներկայացրած միջնորդագրերով՝ Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք տալու մեջ, իսկ Տարոն Մարգարյանը՝ փողերի լվացման:

Նմանատիպ նյութեր