Ֆրանսիական «Le Monde» պարբերականը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ և նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո ուշագրավ հոդված է հրապարակել։ Հոդվածում առաջ է քաշվում այն միտքը, որ Թուրքիան ներքաշվել է անձնիշխանության մեջ, ինչպես Ռուսաստանում և Ադրբեջանում է։ Հայտնում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ Իմամօղլուի կալանավորման գործողությունը փաստացիորեն նշանակում է Թուրքիայի անցում ավտորիտարիզմից դեպի անձնիշխանական ռեժիմ։
Հոդվածում արձանագրվում է, որ լրատվական միջոցները հսկվում են իշխանության կողմից.
«Այնուամենայնիվ, մինչ օրս ընդդիմությունը կարողացել էր ուժեղ թեկնածուներ առաջադրել: Սակայն Իմամօղլուին բանտ ուղարկելու դատավորի կայացրած որոշումը մտահոգություն առաջացրեց, որ Թուրքիան իր բազմակարծիք, բայց ճնշող համակարգից անցում է կատարում դեպի ռուսական կամ ադրբեջանական ոճի լիարժեք ավտորիտարիզմ»:
Համաձայն հոդվածի՝ Իմամօղլուի դեմ իրականացված գործողության նկատմամբ Արևմուտքը ցուցաբերել է անտարբեր արձագանք։
«Եվրամիությունն այս անգամ չցուցաբերեց այն դիրքորոշումը, որը ցուցաբերել էր Գեզիի ցույցերի ժամանակ»։