211652_close_icon

Մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք․ Փաշինյան

views-count1279 դիտում article-date 17:39 26-03-2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանն այլևս չպետք է շարունակի ղարաբաղյան շարժումը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ

։«Ես ազնիվ չեմ լինի, եթե շատ ուղիղ իմ կարծիքը չասեմ այն արձանագրումներից հետո, որոնք նախկինում արել եմ հենց այս ամբիոնից կառավարության զեկույցների քննարկման ժամանակ՝ ասելով, թե ինչպես է օգտագործվել ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Եվ ուզում եմ առանց սեթևեթանքի, հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության այն ճանապարհը, որով Հայաստանը գնում է, նաև գերիների հարցի լուծման ամենաարդյունավետ ճանապարհն է։ «Ավելի էֆեկտիվ ճանապարհ պարզապես գոյություն չունի»,- ասաց վարչապետը։ 

Նմանատիպ նյութեր