211652_close_icon

Գերմանիայի կառավարությունը՝ Շոլցի գլխավորությամբ, հրաժարական տվեց

views-count685 դիտում article-date 14:25 25-03-2025
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և նրա կառավարության անդամները պաշտոնապես հրաժարական են տալիս։

Այսօր գումարվելու է փետրվարին տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո ձևավորված նոր խորհրդարանի՝ Բունդեսթագի առաջին նիստը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և նրա նախարարները հրաժարականի մասին պաշտոնական ծանուցումներ կստանան նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերից։

Շոլցին փոխարինող Քրիստոնեադեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը խոստացել է կառավարության նոր կազմը ներկայացնել մինչև ապրիլի 20-ը։

ԳԴՀ Հիմնական օրենքի համաձայն՝ նախկին կառավարությունը կշարունակի իր լիազորություններն իրականացնել մինչև նորի ձևավորումը։

Նմանատիպ նյութեր