211652_close_icon

Հաքան Ֆիդանը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ

views-count619 դիտում article-date 20:51 24-03-2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի անդամ Հալիլ էլ-Հայյեի գլխավորած պատվիրակության հետ։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի կողմից հրադադարի համաձայանգրի խախտումները, ինչպես նաև Գազայում քաղցկեղով հիվանդների բուժման նպատակով Թուրքիայի կողմից կառուցված «Թուրքիայի բարեկամության հիվանդանոցի» քանդման հարցը։

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը վերահաստատել է համապարփակ զինադադարի, գերիների փոխանակման և Գազայից Իսրայելի զինուժի ամբողջական դուրսբերման պահանջները:

Նմանատիպ նյութեր