211652_close_icon

Հրանտ-Լեոն Ռանոսը չի լինի հավաքականում․ Ջոն վան՛տ Սխիպ

views-count742 դիտում article-date 17:28 22-03-2025
Այսօր՝ մարտի 22-ին, Թբիլիսիում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի նախախաղային մամուլի ասուլիսը։ Գրում է Armsport-ը։

Ասուլիսից առաջ հոլանդացի մասնագետը նշեց, որ Հրանտ-Լեոն Ռանոսը չի լինի թիմի մեկնարկային կազմում։

Ֆուտբոլիստը մոտեցել է մարզչին և ուլտիմատում դրել․ կամ նա լինում է մեկնարկային կազմում, կամ չի խաղում հավաքականում։ Վան՛տ Սխիպը որոշում է կայացրել հեռացնել նրան ընտրանու կազմից։

Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որը կարող է իրեն վեր դասել թիմային շահերից։ Մարզիչը նշեց, որ իր կարիերայում նման դեպք չի եղել, որ որևիցէ ֆուտբոլիստ մոտենա նրան և այդպիսի առաջարկ անի։

«Սա է մարզչի դիրքորոշումը և մենք ցանկացանք ասել ասուլիսի սկզբում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր