211652_close_icon

Մեր հիմնական նպատակն ԱԱ-2026-ի որակավորման փուլին լավ պատրաստվելն է․ Ջոն վան’տ Սխիպ

views-count622 դիտում article-date 18:48 20-03-2025
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը մամուլի ասուլիսում խոսել է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի առաջիկա հանդիպման և այլ թեմաների մասին։

«Իրականում թիմի հետ ծանոթանալու շատ քիչ ժամանակ եմ ուենցել: Կարող եմ նշել, որ այս ընթացքում մեծ նվիրվածություն եմ տեսել և դրական էներգիա ֆուտբոլիստների կողմից։

Ես «Այաքսից» հետո ցանկանում էի կրկին հավաքական մարզել։ 2019 թվականին, երբ Հունաստանի հավաքականի ղեկին ժամանել էի Հայաստան, շատ էի զարմացել ու հիացել առկա ենթակառուցվածքներով։
Մենք մի քանի շաբաթ ենք այստեղ և սկսում ենք քիչ-քիչ ծանոթանալ հայկական ֆուտբոլին։ Հուսով եմ` Հայաստանի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստները կկարողանան բարելավել խաղամակարդակը և ավելի լավ թիմերում հանդես գալ։

Հայաստանի առաջնությունում խաղալով` ֆուտբոլիստները կարող են խաղամակարդակը բարձրացնելու փորձեր անել։ Հաճույք եմ ստացել Հայաստանի Պրեմիեր լիգայի որոշ հանդիպումներ դիտելուց»։

Մեր հիմնական նպատակը ԱԱ-2026-ի որակավորման փուլին լավ պատրաստվելն է։ Կարճաժամկետ նպատակները` Վրաստանի թիմի դեմ լավ հանդիպում անցկացնելը և մրցակցի համար դժվարություններ ստեղծելը։

Ցավոք, մեզ չեն կարող օգնել երկու շատ ուժեղ խաղացողներ` Սելարայանն ու Սպերցյանը, բայց մյուս կողմից էլ դա լավ հնարավորություն է այլ խաղացողների համար»,- ասել է նիդերլանդցի մասնագետը։
 

Նմանատիպ նյութեր