Վաղվա խաղին կներկայանանք ուժեղ կազմով․ Վրաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ
Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մամուլի ասուլիս է անցկացրել՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի հավաքականի հետ պատասխան խաղից առաջ, նշելով, որ հիմնական նպատակը մնում է հաղթանակը։
«Չնայած Երևանում 3:0 հաշվով հաղթանակին՝ վաղվա խաղը կարևոր է, և մենք դաշտ դուրս կբերենք ուժեղ կազմ»,- ընդգծել է մարզիչը։
Սանյոլը գովել է թիմի մթնոլորտն ու առանձնացրել Իրակլի Ազարովի և Սաբա Գոգլիչիձեի առաջընթացը։ Նա նաև ուրախություն է հայտնել Խվիչա Կվարացխելիայի՝ Իտալիայում թողած հետքի և վրացի ֆուտբոլիստների հաջողությունների կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Վրաստանը Երևանում 3:0 հաշվով հաղթել էր Հայաստանին։ Պատասխան խաղը կկայանա մարտի 23-ին, «Դինամո Արենայում», ժամը 18:00-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ժամանել է Թբիլիսի՝ Ազգերի լիգայի անցումայի խաղերի պատասխան` Վրաստան-Հայաստան հանդիպման համար: Մարտի 22-ին կկայանա Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վանտ Սխիպի և ազգային ընտրանու ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանի մամուլի ասուլիսը: Այն կմեկնարկի 17:00-ին: