211652_close_icon

Արարատի մարզում «Lexus»-ով վթարի է ենթարկվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենի տեղակալը. կա վիրավոր. «Lexus»-ն ու «Mercedes»-ը տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1612 դիտում article-date 11:41 23-09-2025
Սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Լևոն Մովսիսյանի վարած «Լեքսուս» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Խաչիկ Համբարձումյանի վարած «Մերս» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Արման Ղուլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանը: 
 
Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Լ. Մովսիսյանը աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում՝ որպես տնօրենի տեղակալ: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր