Թուրքիայի և ԱՄՆ-ի ֆինանսների նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունը
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ։ Շիմշեքը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Հաղորդում է ermenihaber.am-ը:
Հեռախոսազրույցը տևել է մոտ 30 րոպե և կողմերը քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել։
Նախատեսվում է, որ կողմերը կհանդիպեն ԱՄՀ արժույթի միջազգային հիմնադրամի-Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում, որոնք տեղի կունենան Վաշինգտոնում ապրիլի վերջին։