211652_close_icon

Թուրքիայի հետ փոխհարաբերությունները շարունակվում են բնականոն հունով. Իրանի ԱԳՆ

views-count334 դիտում article-date 20:31 18-03-2025
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է Իրանի ու Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ հարցին։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Նա մասնավորապես նշել է. «Իրանի և Թուրքիայի փոխհարաբերությունները շարունակվում են բնականոն հունով։ Երկու երկրներն էլ գիտեն հարաբերությունների պահպանման ու ընդլայնման կարևորությունը։ Տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Սիրիայի հետ կապված տարաձայնությունները վերահսկվում են երկխոսության միջոցով, և կողմերից որևէ մեկը ցանկություն չունի հարևան ու մուսուլման երկրի հետ լավ հարաբերությունները այլ հարցերի և ոչ տեղին վերլուծությունների ազդեցության տակ դնել»։

Բաղաեին նաև հավելել է, որ այդ իսկ պատճառով երկկողմ հարաբերությունները պահպանելու և որոշ տարաձայնություններն ու տեսակետների տարբերությունները կառավարելու ուղղությամբ երկու երկրների փոխայցերն ու փոխառնչությունները շարունակվում են։

Նմանատիպ նյութեր