211652_close_icon

ԱՄՆ-ն և Թուրքիան էներգետիկ ոլորտում համաձայագիր են ստորագրել

views-count631 դիտում article-date 20:21 13-03-2025
Թուրքիայի նավթային բաժնետիրական «TPAO» ընկերությունը  Հյուսթոն քաղաքում համաձայանգիր է ստորագրել ամերիկյան «TransAtlantic Petroleum and Continental Resources»-ընկերության հետ։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Համաձայանգրով նախատեսվում է  զարգացնել Դիարբեքիրի ավազանի ոչ ավանդական նավթային և գազային պաշարները։ «Ոչ ավանդական» տերմինը վերաբերում է նավթի և գազի այն պաշարներին, որոնք գտնվում են ոչ ստանդարտ երկրաբանական ֆորմացիաներում և պահանջում են հատուկ տեխնոլոգիաներ դրանց արդյունահանման համար։

Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել Թուրքիայի էնեգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Նա նշել է, որ այդ ծրագիրը կիրականացվի բնապահպանական և տեխնոլոգիական ամենաարդիական միջոցներով, կապահովի նաև ուսուցում տեղական աշխատուժի և տեխնիկական գիտելիքների փոխանցման համար:

«Այս համագործակցությունը մեծապես կնպաստի Թուրքիայի տնտեսությանը և հուսով եմ, որ այս համաձայանգիրը, որը նոր շրջան է բացում Թուրքիայում նավթի որոնման համար շահավետ կլինի բոլոր կողմերի համար»,- նշել է նախարարը։

Նմանատիպ նյութեր