211652_close_icon

Թուրքիան և Սաուդյան Արաբիան ամրապնդում են համագործակցությունը ռազմական ոլորտում

views-count1765 դիտում article-date 20:39 12-03-2025
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ջիդդայում հանդիպել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության  նախարար, արքայազն Հալիդ բին Սերմանի հետ։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, համատեղ համագործակցության հնարավորությունները ռազմական ոլորտում։

Կողմերը նաև անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին, ինչպես նաև քննարկել անվտանգության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերը։

Երկու երկրների պաշտպանության նախարարները նաև բանակցել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունն ամրապնդելու հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր