Արտառոց դեպք՝ Երևանում․ բնակիչները դիմել են ոստիկանություն և հայտնել, որ շենքի կատուները պակասել են իսկ բնակարաններից մեկից գարշահոտ է գալիս ու այդտեղ բնակվողը զբաղվում է կատուների մասնատմամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 2024 թ. օգոստոս ամսից Գրիբոյեդովի փողոց շենքերից մեկի բնակարանում բնակվում է Կարեն Խ․-ն, ում բնակարանից գարշահոտ է գալիս և շենքի կատուները պակասել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճշտումներ կատարելու ժամանակ պարզվել է, որ վերջինս Կենտրոն վարչական տարածքում բնակվելու ժամանակ զբաղվել է կատուների մասնատմամբ և կատարվածի վերաբերյալ նշված շենքի բնակիչները կոլեկտիվ դիմում են ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։