Շենգավիթի համայնքային ոստիկանների հերթական բացահայտումը․ կասկածանքով բաժին տեղափոխված «Դերժավա» ընկերության վաճառքի մենեջերի մոտ հայտնաբերվել են թմրանյութեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի և Մանվել Թամրազյանի գլխավորությամբ շարունակում են ակտիվ պայքար տանել ինչպես մյուս քրեորեն պատժելի արարքների բացահայտման գործում, այնպես էլ ապօրինի թմրաշրջանառության հայտնաբերման ուղղությամբ։ Հերթականը փետրվարի 21-ին էր։ Այդ օրը, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Շիրակի փողոցից ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 42-ամյա Տիգրան Գ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում վերջինիս մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, 0.76գ և 2.94գ մաքուր քաշերով դեղնականաչավուն «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Տիգրան Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրանյութ, պատկանում է իրեն և իր անձնական օգտագործման համար է:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Տիգրան Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություննեորով Տիգրան Գ․-ն աշխատում է «Դերժավա» ընկերությունում, որպես վաճառքի մենեջեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։