Աբխազիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Աբխազիայում սկսել են գործել ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Քվեարկությունը կանցկացվի Մոսկվայի ժամանակով 08:00-ից 20:00-ը։ Ընտրողների համար հասանելի է 152 ընտրատեղամաս Աբխազիայում և ևս երկուսը Ռուսաստանում՝ Մոսկվայում և Չերքեսկում։
Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է 134 հազար մարդ։
Երկրորդ փուլում մասնակցում են առաջին փուլի հաղթող, հայտնի քաղաքական գործիչ Բադրա Գունբան և ընդդիմադիր թեկնածու Ադգուր Արձինբան։ Փետրվարի 15-ին կայացած առաջին փուլում Գունբան ստացել էր 46,38% ձայն, իսկ Արձինբան՝ 36,92%։