Մեր տղաները շատ լուրջ վերաբերվեցին խաղին. «Նոայի» գլխավոր մարզիչը՝ «Վեսթ Արմենիային» հաղթելու մասին
Մեր տղաները շատ լուրջ վերաբերվեցին խաղին։ Ցուրտ եղանակին և արհեստական խոտածածկի վրա հեշտ չէ։ Բայց տղաները արեցին այն, ինչ մենք խնդրել էինք։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան:
«Նրանք ուժեղ էին առաջին իսկ րոպեից։ Նաև որոշ բաներ բարելավեցինք նախորդ խաղի համեմատ։ Մենք վաստակեցինք ևս 3 միավոր, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Ուրախ եմ նաև, որ կարողացանք նպաստել ակումբի նախագծի իրագործմանը։ Մենք ևս մեկ երիտասարդ խաղացողի հնարավորություն տվեցինք։ Արթուր Մովսեսյանը երկար ժամանակ աշխատել է մեզ հետ, և այսօր իր նորամուտը նշեց մեր առաջին թիմում»,- նշեց նա:
Նշենք, որ երեկ «Նոան» 4:0 հաշվով հաղթել է «Վեսթ Արմենիային»: