211652_close_icon
views-count553 դիտում article-date 18:08 24-02-2025

Իրանում ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը կարևորել են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությունը

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Հայտնում են դեսպանությունից:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցության ռազմավարական ուղղություններին, կարևորվել տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության ու փոխշահավետ գործընկերության խթանման անհրաժեշտությունը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության սկզբունքների հիման վրա։

ՀՀ դեսպանը և ԻԻՀ փոխնախագահը քննարկել են նաև Հայաստան-Իրան տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ վերահաստատելով երկարաժամկետ ծրագրերի մշակման ու իրականացման կարևորությունը։

Նմանատիպ նյութեր