5602 դիտում
15:38 29-01-2017
ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման կարևոր գործոն է. Վիգեն Սարգսյան
Երեկ՝ հունվարի 28-ին, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովի հետ, ով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռուսական կողմից` ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՌԴ Հարավային զինվորական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկը և այլոք:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերի գրեթե ամբողջ ծավալը` ռազմական և ռազմատեխնիկական ուղղություններով, ինչպես նաև նախանշվել են հեռանկարային քայլերը:
ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ Գյումրի` ՌԴ 102-րդ ռազմակայան այցելության ընթացքում ստուգել է զորախմբի օբյեկտները, նյութատեխնիկական բազան, ենթակառույցները, սոցիալ-կենցաղային պայմանները:
ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ հայ-ռուսական համագործակցությունը և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման կարևոր գործոններ են:
Վիգեն Սարգսյանը հայտնել է նաև, որ հայկական կողմը պատրաստ է շարունակելու Սիրիայում մարդասիրական օգնության ցուցաբերման առաքելությունը և մոտակա օրերին պատրաստ կլինի առաքման հայկական օգնության հերթական խմբաքանակը:
Նմանատիպ նյութեր
742 դիտում
20:33 03-04-2024
Հարավային Կովկասում կայունության ապահովման գործոն է ռուսական 102-րդ ռազմաբազան․ ՌԴ դեսպանություն
5030 դիտում
09:43 18-06-2022
ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանը նոր վայրում կտեղակայվի․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1042 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1015 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
940 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր