211652_close_icon
views-count1126 դիտում article-date 16:36 24-02-2025

Ահազանգ իրավապահներին. Աշտարակի Ջրանցք «Մայր առու» հուշարձանի հունը բետոնապատել են. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից գրությամբ ստացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դիմումը, որ ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված եւ Աշտարակ համայնքում հաշվառված մթա 8-7 դդ թվագրվող Ջրանցք «Մայր առու» («Ականատեսի առու») հուշարձանի տարածքում խախտելով օրենքի պահանջները՝ առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման, 2024թ. դեկտեմբեր ամսից սկսած կատարվել են ամրակայման աշխատանքներ՝ բետոնապատելով առվի հունը: Պարզվել է, որ շինաշխատանքները կատարել է «ՄԵԴԻՍՈՆ ԷՅԲԼ» ՍՊԸ-ն: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Նշենք, որ Աշտարակում շատ են հայ արվեստի նշանավոր հուշարձանները, իսկ բրոնզի եւ երկաթի դարերին վերաբերող նյութերն ապացուցում են Աշտարակի հին բնակավայր լինելը։



Լուսանկարում՝ Աշտարակի կախովի կամուրջը

 

Նմանատիպ նյութեր