211652_close_icon

ՀՀ ԶՈւ կազմին խստիվ հրահանգվել է անձնական օգտագործման մեքենաները վարել բացառապես ձմեռային անվադողերով. ՊՆ

views-count994 դիտում article-date 15:16 21-02-2025
Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական, պայմանագրային կազմին ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ խստիվ հրահանգվել է անձնական օգտագործման մեքենաները վարել բացառապես ձմեռային անվադողերի առկայության պարագայում՝ ապահովելով երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը, պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: 

Նմանատիպ նյութեր